ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գողացել են անկախ Հայաստանի վերջին թագավորի՝ Դավիթ Անհողի զինանշանները

Գողացել են անկախ Հայաստանի վերջին թագավորի՝ Դավիթ Անհողի զինանշանները
19.12.2023 | 12:42

Վերջին անկախ թագավորի զինանշանները հենց այնպես չեն գողացել:

Եթե զինանշաններ չկան, չկա նաև թագավորություն, չկա անկախ Հայաստան:

Գողությունը տեղի է ունեցել քսան տարի առաջ: Զինանշանները քանդակված էին Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաք Լոռեի մի խաչքարի վրա: Քսան տարի առաջ խաչքարը տարել էին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան: Ես այն տեսա Նյու Յորքի թանգարանում քսան տարի առաջ: Ցուցանակի վրա գրած էր, որ խաչքարը բերվել է Լոռի բերդից մեկ տարի ժամանակով:

Վերջերս տեսա, որ խաչքարը չի վերադարձված: Սա պատահականություն չէ:

Խաչքարի վերացումով վերանում է նաև հայոց վերջին թագավորության գոյության փաստը:

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.

Մանրամասները` այստեղ։

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ